Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից:
Կրակոցները լսելի են նաեւ մայրաքաղաքի կենտրոնում։ Արցախի ՆԳՆ-ն հորդորել է անվտանգության նկատառումներով մնալ ապաստարաններում։
Ըստ Ինֆոտեկա 24-ի՝ ադրբեջանցիները Ստեփանակերտի քաղաքի պարագծի շուրջ բետոնե պատնեշներ են տեղադրում, որպեսզի մարդիկ չլքեն պաշարված Ստեփանակերտը։
Հրապարակված տեսանյութում Ստեփանակերտում լսվում են ադրբեջանցի զավթիչների կրակոցները: Մարդիկ խուճապահար շարժվում են դեպի օդանավակայան՝ դեպի ՌԴ զինված ուժերի շտաբ։
Արցախի ՆԳՆ-ն դիմում է արցախցիներին՝ նշելով, որ խուճապը ոչ մի օգուտ չի բերի: ՆԳՆ-ն հորդորում է մարդկանց մնալ ապաստարաններում՝ մինչեւ իրավիճակի հետագա զարգացումները պարզ լինեն։
Այս պահին Ստեփանակերտում գնդակոծությունների ինտենսիվությունը նվազել է:
Ներկա պահին Ադրբեջանի ԶՈՒ-ն ամրապնդել է իր դիրքերը Ստեփանակերտի երկու շրջաններում՝ Արմենավանում եւ Աջափնյակում։ Կրակոցները տեղի են ունենում Շուշի տանող ճանապարհին՝ Արմենավանի տարածքում։