Պուտինն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել։ Ալիեւը ներողություն է խնդրել եւ խոր ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Արցախում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։ Ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ քննություն է իրականացվելու, եւ բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են ստանալու։
Այդ հարցով երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաեւ պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերելու զոհվածների ընտանիքներին։
Կրեմլից հայտնում են, որ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության ապահովման կարեւորությունը։