Ղարաբաղի հայերի ներկայացուցիչ Դավիթ Մելքոնյանը Եվլախում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ Reuters-ին ասել է, որ Բաքվի հետ վերջնական պայմանավորվածություն չկա, մանրամասները պետք է համաձայնեցվեն։
Օգոստոսի 21-ին ավելի վաղ Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արեւելք, ավարտվել է ադրբեջանական պատվիրակության եւ Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ապրող հայերի մեկ միասնական պետության մեջ վերաինտեգրման հարցեր։
Ըստ ռուսական ՌԻԱ նովոստի գործակալության՝ Մելքոնյանը նշել է, որ Ղարաբաղի հայ բնակչությունը համաձայնել է Բաքվի հետ զինադադարի, սակայն պայմանները դեռ պետք է մշակվեն։ «Մենք ունենք ռազմական գործողությունները դադարեցնելու պայմանավորվածություն, բայց սպասում ենք վերջնական համաձայնության, բանակցությունները շարունակվում են»,- նշել է Մելքոնյանը։