Բաղրամյան 26-ից հերքել են լուրերը, ըստ որոնց՝ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Ղարաբաղը լքել ցանկացող քաղաքացիներին ընդունելուց։ «Հավանաբար Մեդվեդեւի ակնարկած հեղաշրջման փորձը ձախողվեց, եւ հիմա արդեն փորձում են այլ կեղծիքներով հրահրել մարդկանց»,- նշվում է Բաղրամյան 26-ի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը, մինչդեռ, հստակ հայտարարել է, որ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ եւ պատրաստ է հանդիպելու եւ ընդունելու Ղարաբաղը լքել ցանկացողներին։