Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` ԼՂ ներկայացուցիչները Եվլախում բանակցությունների ժամանակ հայտնել են, որ վառելիքի եւ պարենային ապրանքների խիստ կարիք կա։
«Մասնավորապես, նախատեսվում է հոգալ մանկապարտեզների եւ դպրոցների ջեռուցման, ինչպես նաեւ շտապ բուժօգնության եւ հրդեհաշիջման ծառայությունների կարիքները, նախատեսվում է նաև վառելիքով ապահովել եւ տրամադրել մարդասիրական աջակցություն»,- նշված է ադրբեջանակական APA գործակալության հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական կողմը նաեւ հայտնել է, որ հանդիպումն անցել է կառուցողական ու դրական մթնոլորտում։ «Քննարկվել են ենթակառուցվածքների վերականգնման, վերաինտեգրման և հայ բնակչության կյանքի կազմակերպման հարցերը Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների շրջանակում»։