Քաղաքագետ Վլադիմիր Պաստուխովը խոսել է Արցախում կատարվող գործողությունների մասին՝ նշելով, որ անկախ Արցախում կատարվող ռազմական գործողությունների արդյունքից՝ սա հայ-ադրբեջանական հակամարտության վերջին ալիքը չէ։ Ըստ քաղաքագետի՝ սա վերջին ցիկլը չէ:
«Եթե անգամ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, եւ եթե Ղարաբաղը դառնա էթնիկապես օտար տարրերից մաքրման գոտի, մեկ է, այս հողը մնա կռվախնձոր: Միակ տարբերությունն այն է, որ նրան մեկ այլ բերան կկծի։ Հաջորդ ցիկլը Ադրբեջանի համար կավարտվի նույնքան անփառունակ, որքան այս ցիկլն ավարտվեց Հայաստանի համար»,- կարծում է Պաստուխովը։