Ստեփանակերտում բացվում են անվճար սննդի կենտրոններ նրանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները: Դրա մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի կառավարությունը։
Ըստ «Кавказский узел»-ի՝ ռուս խաղաղապահների բազայի մոտ են հավաքվել Լեռնային Ղարաբաղի գյուղերի տարհանված բնակիչները։ Նրանցից շատերը ո՛չ ուտելիք են ստացել, ո՛չ ջուր։ Միաժամանակ գյուղի բնակիչները շարունակում են Ստեփանակերտ ժամանել՝ տարհանման ակնկալիքով։