Ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել սեպտեմբերի 20-ին։
«Ադրբեջանական կողմը Ստեփանակերտի մատույցներում կիրառել է հրաձգային զինատեսակներ»,– ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:
Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը հանգուցալուծելու համար: Տեղեկատվական շտաբը հորդորում է չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին եւ հետեւել միայն պաշտոնական լրահոսին: