Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Եվգեն Պերեբիյնիսը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ, մաղթել խաղաղություն եւ բարօրություն։
«Պատրաստ ենք խորացնելու համագործակցությունը Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ՝ հիմնվելով մեր ժողովուրդների երկարամյա կապերի վրա, ինչպես նաեւ համոզված եմ նրանց ընդհանուր ապագայի համար եվրոպական ընտանիքում»,-ասված է փոխնախարարի շնորհավորանքում։