Գեղամ Մանուկյանը, որ երկու օր առաջ բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանի հարվածից վնասվել է, հիվանդանոցից հայրենակիցներին համախմբվելու կոչ է անում:
«Այն, ինչ կատարվում է, կենաց-մահու պայքար է: Երեւանի փողոցներում է որոշվում Արցախի, Սյունիքի, Գեղարքունիքի, մեր պետականության ճակատագիրը: Վաղը ուշ է լինելու»,- հորդորում է նա: