ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը հայտնում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Բլինքենն ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի շարունակման կարեւորությունը, որը բխում է տարածաշրջանի երկրների շահերից:
Պետքարտուղարը կարեւորել է հարգանքը մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հանդեպ:
Քննարկվել են երկկողմ գործընկերությանն առնչվող եւ այլ հարցեր: