Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:
Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են սեպտեմբերի 21-ին նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին: