«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակը հայտնել է, որ Ադրբեջանին դատապարտող Ջոզեպ Բորելի հայտարարությունն ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարությունը, սակայն Հունգարիան վետո դրեց բանաձեւի վրա։
Իր մեկնաբանություններում Յոզվիակը գրել է, որ իրեն դրա մասին պատմել են միմյանցից անկախ եվրոպական դիվանագիտական երեք աղբյուրներ։