ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում ավելի քան 40 հազար ընտանիքի համար կացության վայրեր են նախատեսել։ Ըստ նրա՝ դա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների` Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը։
«Մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունն առկա է։ Այսինքն, եթե իրավիճակը չբարելավվի, ապա խնդիրը բոլորիս օրակարգում կլինի»,– նշել է Փաշինյանը։ Սեպտեմբերի 21-ին՝ ուղիղ եթերի ժամանակ, Փաշինյանը հայտարարել էր, որ աշխատանքային խումբ է ձեւավորվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ։