Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, թե Բաքուն դիտարկում է Լեռնային Ղարաբաղի՝ զենքը հանձնած բնակիչների համաներման հնարավորությունը։ Ըստ Ալիեւի խորհրդականի՝ Բաքուն զենքը հանձնած ղարաբաղյան «զինված խմբավորումների» անդամներին թույլ կտա հեռանալ։
Հաջիեւը հավելել է, որ ներկա պահին որոշ առանձին խմբավորումներ եւ սպաներ հրապարակային հայտարարություններ են արել, որ իրենք չեն ընդունի մեր պայմանները եւ կշարունակեն դիմադրությունը։