ԵՄ-ն այս տարվա սկզբին Արցախի համար տրամադրել էր 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն: Ի լրումն դրա՝ Եվրահանձնաժողովը հրատապ կտրամադրի 500 հազար եվրո ԼՂ-ում ռազմական գործողություններից տուժած բնակչությանն աջակցելու համար:
500 հազար եվրոյի սկզբնական ֆինանսավորումը կօգնի ԵՄ հումանիտար գործընկերներին, ինչպիսին է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, անհապաղ օգնություն՝ առողջապահական աջակցություն, բժշկական սարքավորումներ, սննդի փաթեթներ տրամադրելու մարտերից տուժածներին: ԵՄ-ի մարդասիրական ամբողջ ֆինանսավորումը կտրամադրվի մարդասիրության, չեզոքության, անկողմնակալության եւ անկախության հումանիտար սկզբունքներին համապատասխան եւ կուղղորդվի միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի գործակալությունների եւ ՀԿ-ների միջոցով:
«ԵՄ-ն պատրաստ է նաեւ հետագա մարդասիրական աջակցություն ցուցաբերելու»,- նշված է փաստաթղթում: