ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում ներկայացրել է այն գինը, որը վճարեց Հայաստանը միջնորդական ջանքերը Ռուսաստանից Ֆրանսիա ուղղորդելու համար:
«Տեսեք, թե ինչի դա հանգեցրեց. Փարիզը փորձեց իր ձեռքն առնել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար: Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց մխրճվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- ասել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչը:
Տեղի ունեցածը Մարիա Զախարովան համարել է դաս բոլորի համար, ովքեր իրենց խնդիրները լուծելու համար հույսեր կկապեն Արևմուտքի հետ: