Մի խումբ սենատորներ առաջարկել են ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ղարաբաղյան հակամարտության հարցում եւ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի դեմ։ Սենատորները, մասնավորապես, առաջարկել են Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որոնց ԱՄՆ-ը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել։
Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի կայքում հրապարակված օրինագիծն առաջարկում է մշակել «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու ռազմավարություն», ինչպես նաեւ թույլատրել Հայաստանին ռազմական ֆինանսավորում ԱՄՆ-ից։ Փաստաթուղթը հեղինակել են հինգ սենատորներ, որոնցից չորսը ներկայացնում են Դեմոկրատական կուսակցությունը, մեկը՝ հանրապետականը: