ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ Կառավարության պահանջը եւ միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Դրա մասին հայտնել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի եւ չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով ՀՀ Կառավարության ներկայացրած պահանջը, Ադրբեջանի նկատմամբ կիրառել է միջանկյալ միջոց»,- նշված է հաղորդագրությունում:
Մասնավորապես՝ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողություն իրականացնելուց, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) եւ 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը:
Եղիշե Կիրակոսյանը նշել է նաեւ, որ ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցի կիրառման մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: