ԱՄՆ սենատորները հայտարարել են, որ ընդհանուր առմամբ հավանություն են տալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման գաղափարին, բայց դեմ են Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների վերաբեռնմանը:
Հանրապետական սենատոր Մարթ Ռուբիոն նշել է, որ անկախ Պուտինի նկատմամբ վերաբերմունքից, նա անհաշիվ միջուկային զենք ունի, պետք է փոխգործակցել նրա հետ:
Դեմոկրատ Բեն Քարդինը գագաթնաժողովը լավ գաղափար է համարել, եթե օրակարգում ներառվեն Ուկրաինան եւ կիբերհարձակումները:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսն ասել է, որ հավատում է գագաթնաժողովն արդյունավետորեն անցկացնելու Բայդենի կարողությանը, թեեւ մեծ հույսեր չի կապում դրա օգտակարության հետ:
Երկու նախագահների հանդիպումը տեղի կունենա «մեծ յոթնյակի» հունիսյան գագաթնաժողովից հետո: