Պարզ է, չէ՞, որ մեջբերման հեղինակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է եւ ԱԺ պատգամավոր։
Նա խոսում է լյուստրացիայից, որն իր հարազատ կուսակցությունը պետք է սկսեր անել 2018 թվականի մայիսին, երբ իշխանության եկան, բայց չի արել։
Ինչո՞ւ չի արել։ Որովհետեւ ՔՊ-ականները հոգով ստալինիստ են։
Ցանկացած հակառակորդի օտարերկրյա գործակալի պիտակ փակցնելը, դատապարտել, աքսորել, գնդակահարելն ընկեր Ստալինի գործելակերպն էր։
Ժողովրդավարական երկրում նման բանը չեն հայտարարում։ Կասկածներ ունենալու դեպքում հանձնարարում են ազգային անվտանգության ծառայությանը, նա էլ բացահայտում է կամ չի բացահայտում։
Վերջում, սակայն, հետգրությամբ Պապոյանը մի հարապտույտ (կռուտիտ) է արել. «Գրվածը չի նշանակում, որ բոլոր փողոցում գտնվողները գործակալական ցանցի անդամ են, գրվածը նշանակում է, որ գործակալական ցանցը փողոցում է», որ հանկարծ, ասենք, Անդրանիկ Թեւանյանն իր վրա չվերցնի։