ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը թվիթերի իր էջում հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Նյու Յորքում ՄԱԿ-ի 78-րդ վեհաժողովի շրջանակում քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունները:
«Զեկույցից առաջ, որը ես կներկայացնեմ Եվրոպական խորհրդին, խոսել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերությունների հետագա քայլերի մասին։ Քննարկել ենք նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող խիստ մտահոգիչ իրավիճակը», — գրել է Բորելը։