Եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ԼՂ բնակիչները լքեն Արցախը, Հայաստանն իր ուժերի ներածին չափով պատրաստ է այդ սցենարին։ Դրա մասին հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա ընդգծել է, որ ՀՀ-ն նախապատրաստվում է այդ հնարավոր սցենարին։ «Բայց պատրաստվում ենք նաեւ այլ սցենարների՝ մեր հայրենակիցներին օգնել այնտեղ մնալ»,- հավելել է ԱԽ քարտուղարը: