70-80 անհայտ կորած համարվող արցախցիների հետ հաջողվել է կապ հաստատել եւ դուրս բերել շրջափակումից: Դրա մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա ֆեյսբուքյան իր գրառման մեջ հավելել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիր է զոհված մեր հերոսների մարմինները ռազմադաշտից դուրս բերելը, ինչպես նաեւ վիրավոր, անհայտ կորած եւ (հավանաբար) գերեվարված զինծառայողների հետ կապի դուրս գալը: