Ռուս զինծառայողների վերահսկողության ներքո սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենք-զինամթերքի հանձնումը: Դրա մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը Եվլախում անցկացված հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, կառավարվող հրթիռ, շարժական զենիթահրթիռային համակարգ»,- ասված է հայտարարությունում։