Եվրամիությունն ու Ադրբեջանը Եվրոպական միություն գազի մատակարարումների ավելացման վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Տեղեկությունը հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։ Նա նշել է, որ ներկայում Բաքվի հետ գործում է փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է մեծացնել գազի մատակարարումը եւ համագործակցություն հաստատել էներգետիկայի ոլորտում ապագայի համար, ներառյալ նաեւ վերականգնվող աղբյուրները:
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ադրբեջանը Եվրամիությանը 2021-ին մատակարարել է 8,1 միլիարդ խմ, 2022 թվականին՝ 11,3 միլիարդ խմ գազ։ Ըստ ԵՀ պաշտոնյայի՝ Եվրամիությունը գազի մատակարարման ցուցանիշը մտադիր է հասցնել տարեկան 20 միլիարդ խմ-ի: