Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ստեփանակերտում աղբահանություն չի կազմակերպվում:
Երկարատեւ շրջափակման, այնուհետեւ ռազմական գործողությունների հետեւանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու հակասանիտարական վիճակից:
Իսկ որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, կեղծ են: