Ռուսական խաղաղապահ զորախումբը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին Լաչինի միջանցքով եւ Աղդամի ճանապարհով ապահովվել է մարդասիրական պաշարների մատակարարումը Արցախի խաղաղ բնակչությանը։ Ընդհանուր առմամբ առաքվել է ավելի քան 50 տոննա սննդամթերք։
Սեպտեմբերի 22-ին ավելի վաղ պարենային ապրանքներով եւ հիգիենայի պարագաներով Ստեփանակերտ ուղարկված երկու բեռնատարի մասին հայտնել էր Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: