ԱՄՆ-ը դեմ է ԼՂ–ում ուժի կիրառմանը՝ համարելով, որ նման մոտեցումը հակասում է տարածաշրջանում արդար խաղաղության հասնելու ջանքերին։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի միջոցառումների ավարտին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը ուժի կիրառումն անընդունելի է համարում: Պետքարտուղարը միաժամանակ մտահոգություն է հայտնել ԼՂ–ում հումանիտար իրավիճակի համար:
ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԼՂ իրավիճակի մասին խոսել է նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ 45 րոպե տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հացահատիկային գործարքի, ՆԱՏՕ–ին Շվեդիայի անդամակցության եւ Անկարայի ու Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: