Հայաստանի Հանրապետություն է այցելել ԱՄՆ կոնգրեսի պատվիրակությունը՝ սենատոր Գերի Փիթերսի գլխավորությամբ: Դրա մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ միաժամանակ ողջունելով Հայաստան ժամանած սենատորին եւ պատվիրակությանը։
Հայաստան կատարած այցի ընթացքում սեպտեմբերի 22-25-ը սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի եւ այլ շահագրգիռ անձանց հետ: Ամերիկացի սենատորը կմեկնի Սյունիք՝ նաեւ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու անվտանգային եւ հումանիտար մարտահրավերները։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։ Սենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։