ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը։
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում ստեղծված ընդհանուր անվտանգային իրադրությանը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության հարցերի, ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին։