Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը լիովին կկատարի զինաթափման եւ իր զորքերը ադրբեջանական տարածքներից դուրս բերելու պարտավորությունները,- BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Աղդամի եւ Լաչինի երկու ճանապարհները բաց են, եւ դա Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունն է։ Այժմ մենք պետք է ապահովենք խաղաղ բնակչության վստահությունը, որ նրանք կստանան այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ էլեկտրաէներգիա, սնունդ, ջեռուցում, դեղորայք, որոնք պատրաստ է տրամադրելու Ադրբեջանի կառավարությունը»,- հավելել է Ամիրբեկովը։