Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը սոցիալական ցանցում հայտարարել է՝ Ղարաբաղում զինաթափման գործընթացի ընդամենը 3 օրվա ընթացքում պարզ է դարձել, որ Ղարաբաղի շրջանը ռազմական պահեստների քանակով եւ կուտակված զենք ու զինամթերքով վերածվել է աշխարհի ամենառազմականացված գոտու եւ տարածաշրջանում վառոդի տակառի։
«Չէինք էլ սպասում, որ Ղարաբաղն այդ աստիճան ռազմականացված կլինի՝ նկատի ունենալով բնակչության թվաքանակն ու տարածքը։ Զինաթափումն ու զորացրումը վերաինտեգրման հիմնական բաղադրիչներն են»,- X-ի (նախկին Թվիթեր) գրառման մեջ նշել է Հաջիեւը։