ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին:
«Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաեւ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է, ապա՝ դատարան»,- օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացնելիս ասել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը: