Սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետեւանքով վնասվածք ստացած անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով սեպտեմբերի 23-ին Մարտակերտից Ստեփանակերտ են տեղափոխվել:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի բաժնից Արմենպրեսին հաստատել են, որ Մարտակերտից Կարմիր խաչի միջոցով 17 վիրավոր է տեղափոխվել։