ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը կայցելի Երեւան, մայիսի 10-11-ը` Բաքու։
Զախարովան նշել է, որ բանակցություններ են նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարությունների հետ։ Շփումների ընթացքում հանգամանորեն քննարկելվելու է երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխգործակցության վերաբերյալ հարցեր:
Զախարովան նշել է, որ առաջնային ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններին։
Վերջին անգամ Լավրովը Հայաստան էր եկել անցած տարվա նոյեմբերի 21-ին։ Երեւանից նա կրկին մեկնել էր Բաքու։