«Տեղեկացնում ենք, որ կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետեւանքով անօթեւան մնացած եւ հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ»:
Արցախի Հանրապետության կառավարություն