Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ «բացահայտել եւ կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք»։
Ձերբակալվել են «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ յոթ անդամներ եւ Ա.Բ.-ն, որը, ըստ շրջանառվող լուրերի, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանն է։
ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում հայտնված անձինք ունեցել են հակաիշխանական հայացքներ, գաղափարական թշնամանք ՀՀ Կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ, փորձել են «Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին»:
Հաղորդագրության մեջ խոսվում է նաեւ զենք-զինամթերքի առկայության մասին։