Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետեւանքով ծայրահեղ ծանր վնասվածքներ ստացած 23 քաղաքացի:
Վիրավորները տեղափոխվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ՝ ՀՀ առողջապահության նախարարության հատկացրած շտապօգնության մեքենաներով՝ համապատասխան բուժանձնակազմի աջակցությամբ:
Նախատեսվում է ծանր վնասվածքներ ստացած անձանց տեղափոխում ՀՀ բուժհաստատություններ:
ՀՀ առողջապահության նախարարությունը 14։07-ին խմբագրել է 11։11-ին հրապարակած իր տեքստը՝ նշելով, որ 23 վիրավորները ոչ թե «տեղափոխվում են», այլ «տեղափոխվելու են»։