Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք, հայտնում է ՍիվիլՆեթի՝ տեղում աշխատող, լրագրող Արմինե Սիմոնյանը։
Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։ Տարհանվածները պատմում են, որ անցակետում ստուգում չի իրականացվել։
Սիվիլնեթի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ ձեւավորված է 250 հոգանոց աշխատանքային խումբ, որում ընդգրկված են նաեւ կամավորներ:
«Այս պահին Երեւանից ժամանած մոտ 45 շտապ օգնության մեքենաներ կան Սյունիքում, բժշկական կենտրոնները եւս պատրաստ են,-ասել է Սյունիքի մարզպետը՝ պատասխանելով ՍիվիլՆեթի լրագրողի՝ վիրավորներին օգնություն ցույց տալու մասին հարցին։