«Ադրբեջանի ագրեսիան ՄԱԿ-ի 78-րդ ասամբլեայի օրերին ցույց է տալիս բացահայտ արհամարհանք Նյու Յորքում հավաքված միջազգային համայնքի նկատմամբ: Ուղերձը հստակ է. «Դուք կարող եք խոսել խաղաղության մասին, եւ մենք կարող ենք պատերազմել, եւ դուք չեք կարողանա որեւէ բան փոխել»: Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը պետք է դրսեւորեն ուժեղ քաղաքական կամք՝ դատապարտելու համար սա»․ Արարատ Միրզոյանի գրառումը X-ում: