Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Հայաստանի եւ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Սուբրամանյամ Ջայշանկարը:
Քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանը ու կայունությանը, ինչպես նաեւ Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: