ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Հայաստանի պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում՝ N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել է միջդիրքային տարածք՝ «իրենց հետ բերելով 30-40 մ երկարությամբ խողովակներ, հավանաբար նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով»:
Նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին՝ քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ խողովակները թողնելով միջդիրքային տարածքում:
ՀՀ ՊՆ-ն նշել է, որ ՀՀ զինված ուժերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով եւ կատարում առաջադրված խնդիրները: