2020 թվականի 44-օրա պատերազմի ընթացքում Արցախից մանկահասակ որդու եւ ամուսնու հետ Երեւան տեղափոխված, 2022 թվականի դեկտեմբերին կրկին հարազատ Արցախ վերադարձած Արեւիկի մասին «Ալիք Մեդիան» նախորդիվ հրապարակումներ արել է։ Արեւիկը հիմա նորից ստիպված է ընտանիքի հետ հեռանալ Արցախից։
«Սեպտեմբերի 19-ին, երբ սկսեցին ռմբակոծել, երեխաները դպրոցում էին։ Իմ երեխան փրկվեց, եկավ, հասավ մեզ, բայց շատ երեխաներ այդպես էլ չեկան․ զոհվեցին, ոմանցից էլ լուր չկա։ Ահավոր է։»,- չի կարողանում շարունակել նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԱրեւիկի նոր բիզնեսը Երեւանում է, սիրտն՝ Արցախում |
Ադրբեջանցիները ոճրագործություններով, ցեղասպանական գործողություններով, հայերին գոյաբանական սպառնալիքի ենթարկելով՝ հայաթափում են Արցախը։ Սա բռնի տեղահանություն է։
«Շրջափակման մեջ ամենասուղ, վատ պայմաններում գոյության պայքար էինք մղում, բայց հիմա այստեղ այլեւս չենք կարող մնալ, հնարավոր չէ։ Ամեն պահի կարող ենք ոճրագործության զոհ դառնալ»,- ասում է Արեւիկը։
Մարդիկ հիմա հերթում սպասում են, որ Արցախից դուրս գան։ «Սպասում ենք, որ մեզ տեղափոխեն, կամ բենզին ստանանք եւ մեր ավտոմեքենայով հեռանանք Ստեփանակերտից։ Անասելի ցավ է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ«Երեխաները միրգ ու քաղցրավենիք են ուզում, ասում ենք՝ չկա, շրջափակման մեջ ենք» |
Երկար զրուցել չկարողացանք։ Թեեւ հիմա հոսանք կա Ստեփանակերտում, ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի հաջորդ պահին։ Ինտերնետային կապը վատ է, բացի այդ՝ Արեւիկը պիտի խնայեր հեռախոսի մարտկոցի էներգիան, քանի որ ամեն պահի կարող են հոսանքն անջատել։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։