Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Նախիջեւան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համատեղ հայտարարություն են արել:
«Ղարաբաղի տարածաշրջանում ապրողներն Ադրբեջանի քաղաքացի են՝ անկախ իրենց ազգությունից»,- մասնավորապես հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Նա միաժամանակ վստահեցրել է, որ Ադրբեջանը կապահովի իր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները։