Ստեփանակերտից Ասկերան տանող ճանապարհին սեպտեմբերի 25-ին «Հայկազով» բենզալցակականի մոտ հզոր պայթյուն է եղել: Պայթել է 100 տոննա տարողությամբ ցիստեռնը:
Ականատեսների վկայությամբ՝ բենզալցակայանի մոտ բավականին շատ մարդ է եղել: Նրանք հավաքվել էին ցիստեռնի շուրջը՝ մեքենաների համար վառելիք ձեռք բերելու համար։ Որոշ տվյալներով՝ մարմնական վնասվածքներ է ստացել մի քանի հարյուր մարդ: Շտապօգնության մեքենաները բավարար չեն. մարդիկ օգնում են վիրավորներին։