Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։
ՄԻՊ-ը նշել է, որ մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։
«Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ ահազանգել է Պաշտպանը: