ՄԱԿ-ը օգնություն կցուցաբերի ԼՂ–ից Հայաստան տեղափոխվողներին, եթե կազմակերպությանն անհրաժեշտ հասանելիություն տրամադրեն նրանց նկատմամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նա նշել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունն ուշադիր եւ մեծ մտահոգությամբ հետեւում է դեպի Հայաստան մարդկանց զանգվածային տեղաշարժին։
«ՄԱԿ-ին հասանելիություն ապահովելու դեպքում պատրաստ ենք գնահատելու մարդասիրական կարիքներն ու օգնություն ցուցաբերելու ստեղծված իրավիճակից տուժած մարդկանց»,- ասել է նա։ Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հավելել է, որ ՄԱԿ-ը թե՛ Ադրբեջանում եւ թե՛ Հայաստանում ներկայացուցիչներ ունի, որոնք հնարավորության դեպքում պատրաստ են աջակցելու օգնության ցանկացած ջանքի: