Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները` Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային եւ ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային եւ եղանակային վատ պայմաններն անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը:
Դրա մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ արձագանքելով Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ահազանգին: Նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործընկերների հետ եւ տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում:
Միաժամանակ, ըստ գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի, ակտիվ աշխատանքներ են կատարվում ուղղաթիռի միջոցով տուժածներին Հայաստան տեղափոխելու ուղղությամբ։