Սեպտեմբերի 26-ին՝ 08:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 13 հազար 550 անձ: Դրա մասին հայտնել են ՀՀ Կառավարությունից: Նրանցից 11 հազարի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Բոլոր նրանց, ովքեր չունեն կացության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: